Հայաստանի ԱԻՆ-ում, հուլիսի 27-ին՝ ժամը 08:10-ի, դրությամբ փրկարարները վերսկսել են Երեւանի Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար:

Հրշեջ-փրկարարները 15.000 քմ տարածքում կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 36 հրշեջ-փրկարար, ներգրավվել է կոմունալ ծառայության եւ «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար եւ 1 տրակտոր:

Հիշեցնենք, որ հրդեհն աղբանոցում սկսվել է դեռեւս հուլիսի 24-ին: