ՌԴ Դաշնության խորհուրդը շաբաթ օրը լիագումար նիստին հավանություն է տվել Չինաստանի կառավարության հետ կնքված Անդրբայկալյան երկրամասի Կլյուչեւսկու ոսկու հանքավայրի մշակման նախագծի իրականացման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի վավերացմանը, փոխանցում է ՏԱՍՍ-Ը

Դաշնության խորհրդի միջազգային գործերով կոմիտեի եզրակացությունում ասված է, որ համաձայնագրի նպատակը հանքավայրի մշակման գործում ներդրումային համագործակցության համար բարենպաստ պայմաններ ստեղծելն է։ ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի միջազգային գործերով նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը, պատասխանելով քննադատությանը, թե ռազմավարական ռեսուրսները հանձնում են Չինաստանին, նշել է, որ այդ հանքավայրը վաղուց էր մշակվել, սակայն ոչ մի ներդրող չէր գտնվել։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Չինաստանից եւ Հնդկաստանից China National Gold Group եւ SUN Gold Ltd ընկերությունները մտադիր են ներգրավեկ շուրջ 500 մլն դոլար ներդրում 2 տարվա ընթացքում Կլյուչեւսկու հանքավայրում ոսկի արդյունահանման աշխատանքների համար։