Առնվազն 49 մարդ է զոհվել վերջին երկու օրերին Ուտտար Պրադեշ հնդկական նահանգում, որտեղ մուսոնային անձրևների են տեղացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ հայտնել էին 27-ի զոհերի մասին։ Ամենամեծ քանակությամբ զոհերը՝ 11 զոհ, գրանցվել է Սախարանպուր օկրուգում։ Եւս վեց մահ է գրանցվել Ագրա քաղաքում, որտեղ գտնվում է «Հնդկաստանի մարգարիտը»՝ հայտնի դամբարան  Թաջ Մահալը։

Զոհերի մասին հաղորդագրություններ են ստացվում նաև Մեերուտ, Մանիպուրի, Կասգանջ ու այլ բնակավայրերից։

Մարդիկ հիմնականում զոհվել են բնակելի տների կտուրների փլուզման, ծառերի ու էլեկտրական սյուների ընկելու, նաև կայծակի հարվածների հետևանքով։