Ուղեւորի ձեռքի ուղեբեռում, որը քաոս է առաջացրել օդանավակայանում, սահմանապահ հսկողության աշխատակիցները հայտնաբերել են սխալ փաթեթավորված հեղուկ, հայտնում է Rundfunk-ը: Կնոջը խնդրել են տարողությունը տեղադրել հատուկ պլաստիկե փաթեթի մեջ, որը գտնվում էր անվտանգության սահմաններից դուրս: Տեսախցիկներն արձանագրել են, որ կինը շուտով վերադարձել է առանց տարողության եւ աննկատ անցել է հսկիչ անցակետով, որի մոտ անձնակազմից մարդ չի եղել:
Միջադեպի հետ կապված օդանավակայանում չեղյալ է հայտարարվել 200 չվերթ, եւս 60 օդանավ թռչել է ուշացումով: Նշվում է, որ սպասասրահը կրկին սկսել է աշխատել 14 ժամ հետո, սակայն ուղեւորներից շատերը շարունակում են գանգատվել ուշացումների եւ օդանավակայանի աշխատանքի վատ կազմակերպման համար:




























