Նավթի համաշխարհային գները տարբեր ուղղությամբ են փոփոխվում: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն: 

Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ սեպտեմբերյան մատակարարումներով նվազել են 0,01 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 74,28 դոլարի:

WTI տեսակի նավթի սեպտեմբերյան ֆյուչերսներն աճել են 0,29 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 69,89 դոլար: