Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժից հետո ավելի քան 800 զբոսաշրջիկ մնացել է արգելափակված սարի վրա՝ Ռինջանի հրաբուխի մոտ։ Երկուշաբթի Khaosod թերթը հայտնել է, որ այդ զբոսաշրջիկներից 311-ը թաիլանդացի են։    

Թերթի տեղեկություններով՝ մոտ ժամանակներս փրկարարները կկարողանան տարհանել զբոսաշրջիկներին։ «Սինհուա» գործակալության տվյալներով՝ զբոսաշրջիկների շարքերում կան ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Մալայզիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Նիդերլանդների ու Սինգապուրի քաղաքացիներ։  

Իշխանությունները նշել են, որ բոլոր մարդիկ անվտանգ են ու շուտով ջուր ու ուտելիք կստանան։ Հարյուրավոր մարդիկ կիրակի չեն կարողացել իջնել սարից սողանքի պատճառով, որն առաջացրել էր երկրաշարժը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հուլիսի 29-ին Մատարամ քաղաքի մոտ տեղի է ունեցել 6․4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում էր 7․5 կմ խորության վրա։ Ըստ

Kyodo գործակալության տվյալներով՝ տուժած շրջանում գրանցվել են 11 ետցնցումներ՝ մինչեւ 5․7 մագնիտուդով։  Վերջին տեղեկություններով՝ աղետի  հետեւանքով 14 մարդ է զոհվել ու 162-ը վիրավորում ստացել, ավելի քան հազար կառույց է փլվել։