Թուրքիայի Մալաթիա նահանգի Բաթալգազի շրջանի ոստիկանատանը հուլիսի 28–ին ոստիկաններից մեկը սպանել է մյուսին։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Մալաթիայի Բաթալգազի շրջանի ոստիկանատանը դեռեւս անհայտ պատճառներով երկու ոստիկաններ սկսել են վիճել միմյանց հետ, որի հետեւանքով Սուաթ Յ.–ն դանակով կտրել է գործընկերոջ՝ Շերիֆ Դաղի կոկորդը։

Շերիֆ Դաղին արագ հասցրել են հիվանդանոց, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը։