Թուրքական իշխանությունների հետապնդումների հետեւանքով Հունաստան փախչել ցանկացողների նավը Էգեյան ծովում խորտակվել է։

Թուրքական NTV–ի փոխանցմամբ՝ Էգեյան ծովում փոթորկի հետեւանքով խորտակված նավում գտնված 16 հոգուց 6–ը խեղդվել են։

Առափնյա պաշտպանության ուժերը փրկել են 9 քաղաքացու եւ դեռ փնտրում են մեկին։

Նշվում է, որ նավում գտնվողները փորձել են անօրինական ճանապարհով անցնել Հունաստանի կղզիներից մեկը։