Փրկարարները մեկուսացրել են Ամուլսարում բռնկված հրդեհը:
ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ հուլիսի 30-ին, ժամը 16:14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհը բռնկվել է Վայոց ձորի մարզի Սարավան և Գնդեվազ գյուղերին հարակից Ամուլսար լեռան ստորոտում:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը Սարավան-«Գյունեյ» հատվածից տարածվել է դեպի Ամուլսար:
Ժամը 18:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 3 մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի 4 ջրատար ավտոմեքենա:
Ժամը 20:19-ի դրությամբ հրդեհը մեկուսացվել է:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:




























