ԱՄՆ-ում 3 մարդ Սան Անտոնիոյի Ակվարիումից շնաձկանը տարել է սայլակով:  Թեխասի ոստիկանությունն արդեն հայտարարել է կասկածյալներին բռնելու մասին, հայտնում է USA Today-ը:

Տեղեկությունների համաձայն՝ 2 այցելու սայլակի մեջ են թաքցրել քալիֆորնիական շնաձկան ձագին, որը մոտ 2 ֆուտ (61 սմ) չափեր ուներ, եւ օկեանարիումից տարել, որին հետո, սեփականատիոջ՝ Ամոն Կովինոյի խոսքով, փորձել են վաճառել «Ֆեյսբուքի» միջոցով: Կասկածյալներին հաջողվել է հայտնաբերել տեսահսկման սարքերի նկարահանումների միջոցով:

Նրա խոսքով՝ երեք կասկածյալները սպասել են մինչեւ հսկիչը կշրջվեր, ակվարիումից ցանցով որսել են շնաձկանը եւ դրել դույլի մեջ, որից հետո հեռացել են մեքենայով: Աշխատակիցները նկատել են սայլակից ծորող ջուրը եւ պարունակությունը ցույց տալ հրաժարվելուց հետո գրի են առել կասկածյալների մեքենայի համարանիշը, որոնք տեսանկարահանումներ հետ փոխանցել են  ոստիկանությանը:

Օկեանարիումի տերը հայտնել է, որ շնաձկանն անվնաս վերադարձրել են հուլիսի 30-ին: Նրան, համենայնդեպս, կարանտինի մեջ են պահում: