Երեքշաբթի Բրյուսելում հրաձգության հետեւանքով մեկ մարդ է տուժել: Այս մասին հայտնել է La Dernière Heure պարբերականը՝ վկայակոչելով դատախազության ներկայացուցչին:
Նրա տեղեկություններով՝ հրաձգությունը տեղի է ունեցել Արգոնի փողոցում:
«Լսվել են մի քանի կրակոցներ,- ասել է դատախազության ներկայացուցիչը: - Երկու գնդակ դիպել են տուժողի թեւին եւ ոտքին: Դատախազությունը գործ է հարուցել մահափորձի վերաբերյալ եւ քննչական գործողություններ սկսել, այդ թվում՝ տեսահսկման խցիկների նկարահանումների դիտում եւ ձգաբանական փորձաքննություն»:
Պարբերականի տեղեկություններով՝ տուժածը 28 տարեկան է, նրա կյանքին վտանգ չի սպառնում:




























