Արգենտինայի նախագահ Մաուրիսիո Մակրին առաջին անգամ խոստովանել է, որ երկրում տարեկան գնաճը 30% կկազմի, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ բարձր սպառողական գները արգենտինական արժույթի կտրուկ արժեզրկման հետեւանք է: Դա հանգեցրել է նրան, որ Արգենտինայի կառավարությունն այս տարեսկզբին փորձել է ֆինանսավորում ստանալ ԱՄՀ-ից՝ տնտեսության խթանման համար, քանի որ շարունակում է պայքարել երկնիշ գնաճի դեմ:

Արգենտինայում արձանագրվել է աշխարհում գնաճի ամենաբարձր մակարդակներից մեկը: Անցյալ շաբաթ վիճակագրական գործակալությունը հաղորդել է, որ հունիսին սպառողական գներն աճել են 3.7%-ով, ինչի արդյունքում երկրում գնաճի մակարդակը 12 ամսվա ընթացքում կազմել է 29.5%: