Երեքշաբթիից՝ հուլիսի 31-ից, Կուբայի բնակիչները կարող են գնել երկրի նոր սահմանդրության նախագիծը, հայտնում է Correos de Cuba պարբերականը:
Նշվում է, որ սահմանադրության 32-էջանոց նախագիծը վաճառվում է մեկ կուբայական պեսո գնով: Իշխանությունները նախատեսում են մեկ շաբաթում տպագրել Կուբայի նոր սահմանադրության մոտ 600 հազար օրինակ:
Պարբերականի տեղեկություններով՝ Կուբայի իշխանությունները օգոստոսի 13-ից մինչեւ նոյեմբերի 15-ը ժամանակահատվածում նոր սահմանադրությունը դնելու են համաժողովրդական հանրաքվեի:



























