Օգոստոսի 1-ից Բուլղարիայի տարածք թույլ չի տրվի մուտք գործել զբոսաշրջիկներին, որոնց արգելված է մուտք գործել Շենգենյան գոտի, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Այսպիսի միջոցները ընդունվել են ԵՄ խորհրդի որոշմանը համապատասխան. «ԵՄ խորհրդի որոշումը վերաբերում է բոլոր այն երկրներին, որոնք միացել են Շենգենյան տեղեկատվական համակարգին։ Բուլղարիան այդ երկրներից մեկն է, չնայած չի մտնում Շենգենի մեջ»։
«Սոլվեքս» ընկերության ղեկավարի խոսքով՝ բուլղարական իշխանությունները ակնկալում են, ամենից առաջ, պատնեշել իրենց երկիրը Աֆրիկայից եւ Ասիայից միգրանտների հեղեղումից։
Սակայն փորձագետների կարծիքով՝ սահմանափակումը կարող է առնչվել նաեւ զբոսաշրջիկներին, որոնք վարչական իրավախախտումներ են թույլ տվել որեւէ շենգենյան երկրում։





























