Գերմանիայում շուրջ 90 մարդ է տուժել առյուծի բաշ տեսակի մեդուզաների խայթոցից, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով Ostsee Zeitung-ը:
Անցյալ հանգստյան օրերինն տասնյակ հազարավոր մեդուզաներ հայտնվել են Գերմանիայի ափամերձ գոտիներում: Եվ չնայած մեդուզաների այս տեսակի խայթոցը հազվադեպ է մահվան հասցնում, հաճախ բուժօգնության կարիք է զբացվում: Տուժածներից մեկի մոտ ծանր ալերգիկ ռեակցիա է արձանագրվել:
Եվրոպայում մեդուզաները հանկարծակի նկատվել են վերջին շաբաթներին: Շվեդիայի արեւմտյան ափերը կառչող մեդուզազների տունն են դարձել. այս տեսակի ներկայացուցիչներին այստեղ չէին նկատել վերջին 88 տարիների ընթացքում:



























