Ռուսաստանի իշխանությունները բարդ իրավիճակում են հայտնվել։ Նման տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը Հայաստանի գործընթացներին ռուսական կողմի արձագանքի հետ կապված իրավիճակին նվիրված քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ այս իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ Հայաստանում իշխանության են եկել մարդիկ, որոնք լավ են տրամադրված Ռուսաստանի հանդեպ, բայց այնքան էլ հասկանալի չեն նրա համար։ «Ռուսաստանում սովոր են, որ իշխանության ղեկին մարդիկ էին, որոնք քծնում էին նրան, պատրաստ էին ամեն ինչի հանուն իշխանության պահպանման»,- ասել է Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ պետք է հարմարվեն աշխատանքի նոր ոճին։ «Իշխանության են եկել մարդիկ, որոնք ուզում են աշխատել Ռուսաստանի հետ, բայց կարողանում են օգտվել իրենց իրավունքներից։ Հանուն Խաչատուրովի ու Քոչարյանի՝ Ռուսաստանի համար իմաստ չունի հարաբերություններ փչացնել հայ ժողովրդի հետ»,- վստահ է նա: Գրիգորյանը։
Գործընկերների բացասական արձագանքն առաջացրած «քծնել» արտահայտությունը Գրիգորյանը փորձեց բացատրել 102-րդ ռազմակայանում ռազմական ոստիկանության ինստիտուտի ներդրման հարցում «կամք թելադրելու՝ Ռուսաստանի փորձերին» Հայաստանի նախկին իշխանությունների համաձայնության օրինակով։ Արդյունքում Գրիգորյանը պարզապես հայտնեց, որ Յուրի Խաչատուրովը չի կարող ՀԱՊԿ-ում ներկայացնել Հայաստանը, քանի որ նոր իշխանությունները պետք է իրենց ներկայացուցիչն ունենան, այլ ոչ թե այնպիսի ներկայացուցիչ, որին «Ռուսաստանում յուրային են համարում»։
Ճշգրտելով իր ասածը՝ Գրիգորյանը վստահեցրեց, որ Ռուսաստանը բարեկամական երկիր է բոլոր դիտողություններով հանդերձ։ «Հայաստանի ԱԳՆ-ին կոչ եմ անում գործողությունները համաձայնեցնել գործընկերների հետ։ Ռուսաստանը իմ կողմից հարգված ու սիրված երկիր է, բայց հարաբերությունները չպետք է վատանան Քոչարյանի, Խաչատուրովի ու Հարությունյանի պատճառով (Հայաստանի ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, որի հանդեպ հետախուզում է հայտարարված։ Նա պաշտպանության նախարարի պաշտոնն է զբաղեցրել կարճ ժամանակահատվածում, որը համընկել է 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին)։ Նրանք արժանի չեն դրան»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։





























