Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 1-ին, ժամը 19:48-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի մոտակայքում՝ Լճափնյա 18 հասցեում, այրվում է չգործող պահեստի տանիքը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:17-ին, մարվել՝ 21:15-ին: Այրվել են չգործող պահեստների տանիքները՝ մոտ 350 քմ և խոտածածկույթ՝ մոտ 400 քմ:
Հրդեհի հետևանքով տուժածներ չկան:




























