«Ջոնդարի» թայֆունի պատճառով տարհանվել է ավելի քան 130 հազար մարդ, որը ուրբաթ պատուհասել է Շանհայը, հայտնում է Associated Press-ը:
Գործակալության տեղեկություններով՝ քաղաքի օդանավակայաններում արդեն չեղարկվել է 151 չվերթ: Փակվել են 100-ից ավելի քաղաքային այգիներ:
Ավելի վաղ քաղաքային իշխանությունները հայտարարել էին վտանգավորության բարձր՝ «նարնջագույն» մակարդակ: Մեգապոլիսի կենտրոնական եւ հարավային շրջաններում գիշերը տեղատարափ անձրեւներ են տեղացել. Շանհայի որոշ շրջաններում տեղումները 88 մմ-ից ավելի են եղել:
«Ջոնդարի» թայֆունը թայֆունների այս սեզոնում 12-րդն է, որ պատուհասում է Չինաստանը, եւ երկրորդը 2 շաբաթում, որը կարող է Շանհային լուրջ վնաս հասցնել:
Ավելի վաղ «Ջոնդարի» թայֆունը պատուհասել էր Ճապոնիայի կենտրոնական եւ արեւմտյան շրջանները, երկու օրում 24 մարդ վնասվածքներ էր ստացել:




























