Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրամանով նախարարության համակարգում կատարվել են նոր նշանակումներ եւ շնորհվել հերթական սպայական կոչումներ:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Ռոստոմյանի հրամանով՝ Սյունքի մարզային փրկարարական վարչության պետ նշանակվեց պահեզտազորի փոխգնդապետ Լեոնիդ Գրիգորյանը:
Նախարարի հրամանով ՀՀ ԱԻՆ ՓԾ թիկունքի եւ նյութատեխնիկական ապահովման վարչության պետի տեղակալ նշանակվեց Կարեն Աբգարյանը եւ շնորհվեց փրկարար ծառայության գնդապետի կոչում: Գնդապետի ուսադիրներ հանձնվեցին նաեւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի դոցենտ Հովհաննես Բադալյանին:
Նախարարի այլ հրամաններով՝ ՀՀ ԱԻՆ ՓԾ ՔՊՎ մարտական պատրաստության եւ ուսուցման կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ Արտակ Մարտիրոսյանին եւ Արարատի ՄՓՎ բնակչության պաշտպանության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Հայրապետ Սարգսյանին շնորհվեց փոխգնդապետի, իսկ Երեւան քաղաքի փրկարարական վարչության Նոր Նորք բաժնի թիվ 9 ՀՓՋ հրամանատար-բաժնի պետի տեղակակալ Գառնիկ Պապոյանին՝ մայորի կոչումներ:
Նոր նշանակում եղավ նաեւ Շիրակի մարզային փրկարարական վարչությունում՝ Էդվարդ Սարոյանը նշանակվեց Գյումրու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար:




























