Կրասնոյարսկի երկրամասում վթարի է ենթարկվել «Մի-8» ուղղաթիռը, հայտնում են տարածաշրջանի արտակարգ իրավիճակների ծառայությունից։
ԱԻՆ-ի տվյալներով՝ վթարը տեղի է ունեցել Իգարկա բնակավայրից երկու կիլոմետր հեռավորության վրա, տեղական ժամանակով 10։20-ին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Քննչական կոմիտեն հայտնել է, որ ուղղաթիռում անձնակազմի երեք անդամ ու 15 հերթափոխի աշխատող է եղել, բոլորն էլ զոհվել են։ Քրեական գործ է հարուցվել անվտանգության կանոնների խախտման հոդվածով։
Ուղղաթիռի ընկած վայրում մարդիկ չեն եղել, երկու «սեւ արկղներն» էլ հայտնաբերվել են։ Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը կամ օդաչուի սխալը։
Ուղղաթիռը տեղափոխում էր «Վանկոր» ընկերության աշխատակիցներին։ Ուղղաթիռը պատկանում էր UTair ընկերությանը։




























