ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (UNHCR) տվյալներով՝ 2018 թվականի առաջին 7 ամիսների ընթացքում Եվրոպայում հայտնվելու փորձի ժամանակ Միջերկրական ծովում ավելի քան 1,5 հազար փախստական է խեղդվել։ Միայն հունիսին ու հուլիսին զոհերի թիվը գերազանցել է 850 մարդը։ Հայտարարությունում նշվում է նաեւ, որ Միջերկրական ծովով Եվրոպա հասնելու ճանապարհը առավել մահացուն է համարվում ամբողջ աշխարհում, փոխանցում է DW-ն։
Ծովային ճանապարհով Եվրոպա հասնելու փորձի ժամանակ զոհվածների թվի աճը հատկապես մտահոգություն է առաջացնում, եթե ուշադրություն դարձնենք այն քաղաքացիների թվի կրճատմանը, որոնք ուղեւորվում են այդպիսի ճանապարհորդության։ 2018 թվականի հունվարից հուլիս ամիսներին այդ մարդկանց թիվը 60 հազար է եղել՝ երկու անգամ ավելի քիչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։




























