Հնդկաստանում տղամարդն իր կնոջը սպանել է նրա բերանի, քթի եւ աչքերի մեջ սուպերսոսինձ լցնելով: Միջադեպը տեղի է ունեցել Ռաջփութ նահանգում, հայտնում է GulfNews-ը:
Զոհը շնչահեղձ է եղել կողակցի կողմից նրա բերանի, քթի եւ աչքերի մեջ սուպերսոսինձ լցնելուց հետո: Կնոջ մարմինը հայտնաբերել է նրա 15-ամյա որդին: Նա էլ հենց պատմել է, որ հայրը հարբեցող էր ու մոր հետ հաճախ էր վիճաբանում, եւ անցյալում անգամ փորձել է նրան թունավորել:




























