Ճապոնիայի ափերին Տոկիոյից ոչ հեռու Տիբա պրեֆեկտուրայում հրդեհ է տեղի ունեցել լցանավի մեքենայական բաժանմունքում, տուժածների եւ նավթամթերքի արտահոսքի մասին տեղեկություններ չկան:

NHK հեռուստաալիքի տեղեկություններով՝ Front Hakata լցանավը Բահամյան կղզիների դրոշի ներքո Սաուդյան Արաբիայից նավթ էր տեղափոխում Ճապոնիա: Քանի որ հրդեհը բռնկվել է մեքենայական բաժանմունքում, նավթամթերքի բռնկման հավանականությունը ցածր է գնահատվում, ընդգծել են առափնյա պահպանության ներկայացուցիչները:

Լցանավի անձնակազմի բոլոր անդամները Հնդկաստանի քաղաքացիներ են: Ներկայումս նրանք զբաղված են կրակի մարմամբ: Դեպի լցանավ են ուղարկվել նաեւ Ճապոնիայի առափնյա պահպանության 4 մոտորանավ եւ ուղղաթիռ: Հրդեհի պատճառները պարզվում են: