Հայաստանի ԱԻՆ-ում, օգոստոսի 4-ին, ժամը 22:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 84-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար. «Opel Vectra B» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ 28-ամյա Վ. Բ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ հայտնվել դաշտամիջյան հատվածում (մոտ 15 մ):
Վ. Բ.-ն՝ քաղաքացիների ուժերով, իսկ ուղեւորը՝ 48-ամյա Լ. Բ.-ն, շտապօգնության աշխատակիցների կողմից հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:




























