Արդեն մի քանի օր է վերանորոգական աշխատանքներ են ընթանում Նինոծմինդա-Հայաստան ճանապարհին։ Ներկա դրությամբ հիմքից քանդվում է հին ճանապարհը, նորը կառուցելու նպատակով, հաղորդում է Jnews.ge-ն։ 

Նինոծմինդա-Հայաստան Ճանապարհի հիմնովին վերանորոգման համար Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհների վարչությունը հայտարարել էր տենդեր-մրցույթ: Մրցույթին մասնակցել են երկու կազմակերպություն, հաղթել է «Սաքմիլսադենմշենի» ընկերությունը։ Տենդեր-մրցույթի նախնական գումարը կազմել է 15 694 053.00 լարի, սակայն աշխատանքները իրականացնողը հաղթել է 13 808 673 լարիով։

Կվերանորոգվի Ախալցիխե-Նինոծմինդա ճանապարհի 98-112 կմ հատվածը։

Կողմերի միջեւ պայմանագիրը կնքվել է սույն թվականի հուլիսի 6-ին։

Աշխատանքները սկսվել են պայմանագիրը կնքելուց հետո եւ ավարտվելու են 15 ամսվա ընթացքում, մինչեւ 2019 թվականի նոյեմբերի 6-ը։

Ճանապարհի այս հատվածը շատ վատ վիճակում էր գտնվում եւ ամեն անգամ նյարդայնացնում էր վարորդներին։