Շվեյցարական Ալպերում կործանվել է Ju-52 օդանավ, որում կարող էին տեղավորվել մինչեւ 20 մարդ, հայտնում է Süddeutsche Zeitung-ը:

Օդանավը կարող է տեղավորել 17 ուղեւորի, 2 օդաչուի եւ անձնակազմի անդամի:

Պարբերականի տեղեկություններով՝ ներկայումս տեղեկատվություն չկա տեղի ունեցածի հետեւանքով զոհերի եւ տուժածների մասին:

Հայտնի է, որ օդանավը ավելի քան 2,5 կմ բարձրությամբ բախվել է լեռանը: Իրականացվում է որոնողափրկարարական գործողություն:

Նշվում է, որ օդանավը պատկանել է ավիաակումբի եւ զբոսանքային թռիչքներ է կատարել 1980 թվականին Շվեյցարիայի ՌՕՈՒ-ի կողմից չշահագործվելուց հետո:

Junkers Ju-52-ը 1932-1945 թվականներին թողարկվում էր Գերմանիայում: Ընդհանուր թողարկվել է այդպիսի գրեթե 5 հազար օդանավ: