Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության երեք զինծառայողներ Չեխիայից կիրակի օրը զոհվել են  «Բաղրամ» ավիաբազայում որոտացած պայթյունի հետեւանքով, լրագրողներին հաղորդել է հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Յանա Ցեխմայստերովան:

Նրա խոսքով՝  ավիաբազայի մերձակայքում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն․ «Զոհվել են երեք չեխ զինծառայողներ՝ 36, 28 եւ 25 տարեկան»,-ասել է Ցեխմայստերովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Պայթյունի հետեւանքով վիրավորվել է մի ամերիկացի եւ 2 աֆղանցիներ։