Վրաստանում ձերբակալվել է խաբեբաների խումբ, որի անդամները վաստակել էին Facebook սոցիալական ցանցի օգտատերերի հաշվին։ Այս մասին հայտնել է երկրի Ներքին գործերի նախարարությունը, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։
Չորս խաբեբաներին քրեական ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Թբիլիսիում, Քութայիսիում, Զեստաֆոնում։ Մեղադրյալներից երկուսը ամուսիններ են՝ 26-ամյա Ն․Ձ․-ն, որը նախկինում բազմիցս դատապարտվել է եւ ներկայումս պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է, ինչպես նաեւ 23-ամյա Լ․Կ․-ն։ Երկու այլ ձերբակալվածներն են 31-ամյա Կ․Տ․-ն, ինչպես նաեւ 22-ամյա Դ․Գ․-ն, որը մի քանի անգամ դատապարտվել է, այժմ պատժից պայմանական վաղաժամկետ ազատվել է։
Քննության տվյալներով՝ կիբերհանցագործները կեղծ հաշիվներ են ստեղծել, որոնց միջոցով գումար են կորզել սոցցանցի օգտատերերից։ ՆԳՆ-ում չեն բացահայտում ինչ սխեմա են կիրառել մեղադրյալները, սակայն հայտնի է, որ խաբեբաներին հաջողվել է ավելի քան 1 000 լարի յուրացել։ Խմբի անդամների գործողություններից 6 մարդ է տուժել։




























