ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Քալիֆորնիա նահանգում բռնկված անտառային հրդեհները լուրջ տարերային աղետ է հայտարարել, փոխանցում է Reuters-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան հայտարարությունը։
Գերատեսչության մամուլի ծառայության տվյալներով՝ ԱՄՆ նախագահը կարգադրել է Դաշնային օգնության հիմնադրամից միջոցներ հատկացնել ի լրումն նահանգի եւ տեղի իշխանությունների ջանքերին կրակից տուժած շրջանների վերականգնման համար։ Սպիտակ տանը նշել են նաեւ, որ Քալիֆորնիայի հյուսիսում անտառային հրդեհների հետեւանքով շաբաթ օրը 7 մարդ է զոհվել։
Հիշեցնենք, որ նահանգի շուրջ 37 հազար բնակիչ է տարհանվել հրդեհավտանգ շրջաններից։ ԱՎելի ուշ Թրամփը Քալիֆորնիայում հայտարարել է արտակարգ իրավիճակի ռեժիմ։




























