ԵՊԲՀ համալսարանի դասախոս, բժիշկ Հայկ Հովհաննիսյանին ապրիլի 23-ին ծեծելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռեւս չկան: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

«ՀՀ ոստիկանության զորքերի ծառայող պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու՝ ապրիլի 23-ին քաղաքացի Հայկ Հովհաննիսյանին ծեծի ենթարկելու արդյունքում նրա առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով: Քրգործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննություն ապահովելու, ինչպես նաեւ քրեական գործով չթույլատրված արարք կատարած անձին կամ անձանց բացահայտելու նպատակով ձեռնարկվում են անհետաձգելի, անհրաժեշտ մի շարք քննչական եւ դատավարական գործողություններ:

Քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձինք դեռեւս չկան»,- ասված է պատասխանի մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ բժիշկ Հայկ Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ ապրիլի 23-ին առավոտյան իրեն Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի մոտ համազգեստով  ոստիկանները ծեծել են: https://news.am/arm/news/447822.html

ԵՊԲՀ դասախոս, բժիշկ Հայկ Հովհաննիսյանը հայտարարում է, որ իրեն ծեծի են ենթարկել. կան բերման ենթարկվածներ