Երեւանի Բաղրամյան պողոտայում օգոստոսի 4-ին վիճաբանություն է տեղի ունեցել. կա տուժած:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 4-ին ժամը 22.10-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում մի տղամարդուց վիճաբանության վերաբերյալ ահազանգ է ստացվել, այնուհետև հիվանդանոցից է հաղորդում ստացվել, որ «նստատեղի կտրած-ծակած, արյունահոսող վերք և մեջքի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 30-ամյա Ալբերտ Խ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը ժամը 21.00-ին Բաղրամյան պողոտայի թիվ 57 շենքի մոտ վիճաբանության ժամանակ 28-ամյա Էդվարդ Ա.-ն դանակով հարվածել է Ալբերտ Խ.-ի նստատեղին՝ պատճառելով վնասվածքը:
Օգոստոսի 5-ին ժամը 3.00-ին Էդվարդ Ա.-ն ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Հանցագործության գործիք դանակն առգրավվել է:
Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է քննություն:




























