Երեւանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Օգոստոսի 6-ին ժամը 22։00-ի սահմաններում Դավիթաշենի եկեղեցու դիմաց Toyota մակնիշի 88 SX 818 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 34 HH 280 համարանիշի ավտոմեքենային։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բախման հետեւանքով Nissan-ը կողաշրջված վիճակում հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին։

Փրկարարները Toyota-ի վարորդին քաղաքացիների օգնությամբ դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին, ովքեր վիրավորին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։