Ամերիկյան Մեն նահանգում տղամարդուն 10 տարվա ազատազրկման են դատապարտել՝ գողության փորձի ժամանակ կնոջը մահացու վախեցնելու համար:

Ըստ AP-ի՝ Կարլտոն Յանգը մեղադրվում է 62-ամյա Քոննի Լուքսի սպանության համար: Նա փորձել է պատուհանով կնոջ տուն ներխուժել: Վախեցած կինը մահացել է սրտի կաթվածից:

Յանգն իրեն մեղավոր է ճանաչել ոչ կանխամտածված սպանության եւ կողոպուտի մեջ: