ԱՄՆ Քալիֆորնիա նահանգի Մենդոսինո շրջանում բռնկված հրդեհը երկուշաբթի օրը ամենամեծն է դարձել նահանգի պատմության մեջ, հայտնում է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանությունները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հեռուստաալիքի տվյալներով՝ բնական հրդեհը, որն ընդգրկել է Լեյք, Մենդոսինո եւ Կոլուզա շրջանների տարածքները, հասել է ավելի քան 283.000 հազար ակրի (մոտ 114.5 հազար հա) եւ գերազանցել է անցած տարի Վենտուրա եւ Սանտա Բարբարա շրջաններում բռնկված հրդեհի տարածքը, որի հետեւանքով երկու մարդ էր զոհվել եւ ավելի քան հազար շենք էր փլուզվել:
Նշվում է, որ հրդեհների մարման աշխատանքներին մասնակցում է հակահրդեհային ծառայության ավելի քան 4 հազար աշխատակից:




























