Երեւանի Արաբկիր վարչական շրջանի տարածքում 1 ծիրանենի է հատվել, եւս 8-ը՝ վնասվել են:

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 6-ին Գրիբոյեդովի 1-ին նրբանցքի շենքերից մեկի մի բնակչից ահազանգ է ստացվել, որ անհայտ անձինք իրենց շենքի մոտ ծառեր են կտրում:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ օգոստոսի 5-ին, ժամը 20.30-ին, 34-ամյա Էդգար Ա.-ն սղոցով հատել է ըստ իր հայտարարության` սեփականության իրավունքով իրեն պատկանող, Կոմիտասի պողոտայի թիվ 54/7 հասցեում գտնվող հողամասի թվով 1 և վնասել թվով 8 ծիրանի ծառերը:

Էդգար Ա.-ն ներկայացվել է բաժին, կատարվածի վերաբերյալ տվել բացատրություն և ներկայացրել սեփականաշնորհման վկայական:

Վնասի չափը պարզվում է, ստուգումները շարունակվում են:

Նախապատրաստվում են նյութեր: