Ռիո դե Ժանեյրոյում (Բրազիլիա) ամեն շաբաթ կրոնական հաստատություններում միջինը 5 կողոպուտ ու գողություն է իրագործվում: Այս մասին վկայում են նույնանուն նահանգի Հանրաին անվտանգության ինստիտուտի վիճակագրական տվյալները, որոնք հրապարակլվել են Globo պարբերականում:
Իրավապահ մարմինները 2014-2017 թվականներին գրանցել են 1105 դիմում՝ կապված եկեղեցիներում կողոպուտների եւ գողությունների հետ: Նման միջադեպերն ավելի հաճախ տեղի են ունենում կիրակի օրերին, երբ կրոնական հաստատություններում առավել մեծ թվով ծխականներ են հավաքվում:
Եկեղեցիներում հանցավորության բարձր ցուցանիշներով պայմանավորված վերջին ամիսներին անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են: Պարիսպներին դրվում են փշալարեր, տեղադրվում են տեսահսկման խցիկներ եւ ազադանշանային համակարգ:
Globo-ի տեղեկություններով՝ առավել հանդուգն կողոպուտներից մեկը կատարվել էր 10 օր առաջ Կարմելի Աստվածամոր կաթոլիկ եկեղեցում: Հանցագործները իրենց հետ տարել էին անոթը, որում պահվում էին հաղորդության ժամանակ օգտագործվող մասունքները: Վկաների պնդմամբ, որոնց սպառնացել են զենքով, եկեղեցուց դուրս գալիս ավազակները խաչակնքվել են: Մեկ օր հետո ռազմական ոստիկանությունը կարողացել է գողոնը գտնել եւ վերադարձնել:



























