Starbucks ընկերությունը կսկսի կրիպտոարժույթ ընդունել: Որոշումը կայացվել է Microsoft-ի եւ Նյու Յորքի ֆոնդային բորսայի օպերատորի՝ Intercontinental Exchange կորպորացիայի հետ համագործակցության շրջանակներում, հայտնում է HighTech-ը:

Բացի այդ Starbucks-ը դարձել է Bakkt հարթակի առաջին մասնակիցներից մեկը: Ապագայում այն թույլ կտա օգտատերերին եւ ներդրողներին գնել եւ պահել իրենց ակտիվները համացանցում: Ծառայության հետագա նպատակներից է գլոբալ ֆինանսական էկոհամակարգ դառնալը: Մեկնարկը նախատեսված է 2018-ի աշնանը, արդեն հայտնի է, որ դրան կմասնակցեն Intercontinental Exchange-ը եւ Microsoft-ը:

«Starbucks-ն առանցքային դեր կխաղա գործնական, հուսալի, կարգավորվող հավելվածների զարգացման գործում, որոնք հաճախորդներին թույլ կտան թվային ակտիվները դոլարի վերածել: Mobile Pay համակարգում առաջատարը լինելով եւ պարգեւատրման ծրագրի ավելի քան 15 մլն մասնակիցների ընգրկելով, Starbucks-ն անընդհատ ձգտում է նորարարությունների եւ իր հաճախորդների համար վճարային տարբերակների ընդլայնման», - նշել են ընկերությունում: