Արտաշատ-Երևան ավտոճանապարհին այսօր՝ օգոստոսի 8-ին, վթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով տուժել է 2 անձ:

ԱԻՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 08:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ազատավան գյուղի մոտակայքում ավտոմեքենան է կողաշրջվել:

Պարզվել է, որ Երևան–Երասխ 65-րդ կմ-ի աջակողմյան հատվածում` Ազատավան գյուղի վարչական տարածքում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Հ., ծնված 1958 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Ավտոմեքենայի ուղևորները՝ Ա. Ս.-ն (ծնված 1962 թ.) և Ա. Հ.-ն (ծնված 2009 թ.), հոսպիտալացվել են Արտաշատի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Ա. Ս.-ն այնուհետև տեղափոխվել է Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: