Երեւանի Հերացի փողոցում երեկ՝ օգոստոսի 7-ին, վրաերթի է ենթարկվել 2 անձ:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 7-ին, ժամը 10.00-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Հերացու փողոցում վրաերթի է ենթարկել 38-ամյա տղամարդու եւ 29-ամյա կնոջ: Նրանք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։




























