Միլիարդատեր ալ-Վալիդ բին Թալալը ընկերության մեջ 250 միլիոն դոլար է ներդրել՝ գնելով սոցիալական ցանցի բաժնետոմսերի 2.3 տոկոսը, փոխանցում է «Վեստի»-ն:
Առաջին տեղեկատվությունն այն մասին, որ սաուդյան արքայազնը կդառնա Snapchat-ի ներդրողներից մեկը, հայտնվել էր 2015 թվականին, սակայն լուրերից մինչեւ իրական գործողություններն անցել է 3 տարի:
Առաջին տեղեկատվությունն այն մասին, որ Սաուդյան արքայազնը կդառնա Snapchat-ի ներդրողներից մեկը, հայտնվել էր 2015 թվականին, սակայն լուրերից մինչեւ իրական գործողությունները անցել են 3 տարի:
«Snapchat-ը աշխարհում սոցիալական ցանցերում ամենանորարար հարթակներից մեկն է, եւ մենք կարծում ենք, որ այն նոր է սկսել բացահայտել իր իսկական ներուժը: Մենք ուրախ ենք այս գործընթացի մաս կազմելու համար»,- հայտարարել է ալ-Վալիդը:
Արքայազնին են պատկանում նաեւ նմանատիպ այլ նախագծերի բաժնետոմսերի փաթեթները՝ Twitter-ում, JD.com-ում եւ Lyft-ում: Նա նաեւ մեծ ներդրումներ է կատարել AOL-ում, Apple Inc-ում, Worldcom-ում, Motorola-ում, News Corporation Ltd-ում: 2004-ին նա աջակցություն էր ցուցաբերում Microsoft-ին Սաուդյան Արաբիայում ընդարձակման գործում:
Անցյալ շաբաթ նա հայտարարել էր Deezer ֆրանսիական երաժշտական ծառայության մեջ 267 միլիոն դոլարի ներդրման մասին: Սա նրա առաջին խոշոր գործարքն էր կոռուպցիոն գործով կառավարության կողմից հետապնդման շրջանակներում գրեթե երեք ամիս տեւած ձերբակությունից հետո: Խոշոր ներդրումների մասին հաղորդումը խթան հանդիսացավ Snapchat-ի արժեքի բարձրացման համար աճել է 14 տոկոսով:
Ալ-Վալիդի հայտարարությունը համընկավ ընկերության հաշվետվության հրապարակման հետ. այս տարվա երկրորդ եռամսյակի համար Snapchat-ի ֆինանսական արդյունքները շատ ավելի լավն էին, քան վերլուծաբանների կանխատեսումները: Ընկերության եկամուտներն աճել են 44 տոկոսով՝ կազմելով 262.3 մլն դոլար, ինչը 249,8 մլն դոլարով գերազանցել է վերլուծաբանների միջին գնահատականը: Բացի այդ, ընկերությունը հայտնում է, որ սոցիալական ցանցերի օգտատերերի թիվը շարունակում է աճել:





























