Իսպանիայում մի քանի ամիս առաջ իշխանության եկած սոցիալիստները փոխել են իրենց քաղաքականությունը ETA-ի ձերբակալված զինյալների նկատմամբ: Հունիսի վերջին պիրենեյան թագավորության վարչապետ Պեդրո Սանչեսը որոշում էր կայացրել վերջերս լուծարված ահաբեկչական խմբավորման՝ իրենց պատիժը կրող զինյալներին բանտեր տեղափոխելու մասին, որոնք գտնվում են բասկերի երկրի եւ Նավառայի տարածքում կամ դրանց մոտակայքում: Առաջին երկու բանտարկյալներն արդեն իսկ փոխել են «գրանցման վայրը». Օլգա Սանս Մարտինը եւ Խավիեր Մորենո Ռամախոն տեղափոխվել են Բիսկայա նահանգի Բասաուրի քաղաքում գտնվող բանտը, փոխանցում է «ՌԳ»-ն:
Մինչեւ նախորդ երեքշաբթի նրանք իրենց պատիժը կրում էին Աստուրիայի տարածքում գտնվող քրեակատարողական հիմնարկում: Մի քանի տարի առաջ նրանք հրաժարվել էին ETA-ի գաղափարախոսությունից եւ ներողություն էին խնդրել իրենց զոհերից: Դրանք էին պարտադիր պայմանները՝ իրենց գտնվելու վայրը փոխելու համար (նախկինում դրանց կատարումը թույլ էր տալիս մեղմացնել բանտում գտնվելու ռեժիմը, տարբեր բոնուսներ ստանալ):
Ահաբեկիչների տեղափոխման մասին առաջարկն արվել էր սոցիալիստ Սանչեսի կողմից՝ վարչապետի պաշտոնում պահպանողական Մարիանո Ռախոյին փոխարինելուց հետո մեկ ամիս անց:





























