Սարհատ Պետրոսյանը կնշանակվի Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար: Այս հարցը ներառված է վաղվա Կառավարության նիստի օրակարգում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
Սարհատ Պետրոսյանին նշանակել անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավար»,- նշված է նախագծում:




























