Գվատեմալայում Ֆուեգո հրաբխի խառնարանում ուժգին պայթյուն եւ մոխրի արտանետում է տեղի ունեցել, որի ժայթքումը հունիսի սկզբին 165 մարդու մահվան պատճառ էր դարձել: Ինչպես հաղորդում է EFE գործակալությունը, հղում կատարելով Սեյսմոլոգիայի, հրաբխագիտութան եւ ջրագիտության ազգային ինստիտուտը, սա հրաբխի ամենաուժգին դրսեւորումն էր վերջին երկու ամսվա ընթացքում, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Գերատեսչության ներկայացուցիչները զգուշացրել են, որ առաջիկա մի քանի ժամվա ընթացքում հրաբխից դեպի արեւմուտք տեղակայված բնակավայերում «մոխրային տեղումներ» են սպասվում: Հիշեցնենք, որ հունիսի 3-ին տեղի ունեցած Ֆուեգոյի ժայթքումի հետեւանքով 165 մարդ է զոհվել, 260 մարդ համարվում է անհայտ կորած:

Ֆուեգոն, որի բարձրությունը 3.7 կմ է, Գվատեմալայի տարածքում ամենաակտիվ հրաբուխներից է: Այն գտնվում է Գվատեմալայի մայրաքաղաքից 40 կմ դեպի հարավ-արեւմուտք: