Հրդեհ է բռնկվել Էստոնիայի Յարվամաա անտառում, որտեղ պատահաբար ընկել է Իսպանիայի ՌՕՈՒ կործանիչի սխալմամբ արձակած հրթիռը, հայտնել է երկրի Պաշտպանության ուժերի ներկայացուցիչ Այվո Վախոմեթսը, փոխանցում է Postimees-ը:

«Հիմա կրակի մարմամբ են զբաղված: Հրդեհը շիջելուց հետո փորձագետները կկարողանան սկսել իրեղեն ապացույցների որոնումները, որպեսզի պարզեն հրթիռի վայրէջքի վայրը»,- ասել է Վախեմեթսը:

Նրա խոսքով՝ հրթիռի անկման վայրին հասանելիությունը ժամանակավորապես սահմանափակվել է կողմնակի անձանց վտանգի չենթարկելու նպատակով: