Հունաստանի մայրաքաղաքի արեւելյան արվարձաններում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 93-ի: Այս մասին հինգշաբթի օրը հայտնում է Sky TV-ին՝ վկայակոչելով Հունաստանի առողջապահության նախարարության հաղորդագրությունը: Ավելի վաղ հրշեջ ծառայությունը հայտնում էր 92 զոհի մասին, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
Հինգշաբթի օրն իշխանությունները հրապարակել էին Աթենքի արվարձաններում հուլիսի վերջին տեղի ունեցած աղետալի հրդեհների հետեւանքով զոհված բոլոր անձանց անուն-ազգանունների ցուցակը:
Իշխանությունները չեն բացառում, որ, շոգերից բացի, կրակի բռնկման պատճառ կարող էին հանդիսանալ միտումնավոր հրդեհումները, հունական էլեկտրական կոռպորացիայի մալուխի տեխնիկական անսարքությունը եւ անփութությունը խոտի այրման ժամանակ:
Միջադեպը հետաքննող դատախազությունը որպես վկա արդեն իսկ հարցաքննել է տարբեր աստիճանի 25 պաշտոնատար անձի. դրա զեկույցը սպասվում է օգոստոսի վերջին:




























