Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայում վիճաբանություն է տեղի ունեցել. կա տուժած:
Ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ օգոստոսի 7-ին ժամը 1.20-ին հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի հետին պատի կտրած-ծակած» վերքով բուժօգնության է դիմել 21-ամյա Հրայր Շ.-ն եւ հայտնել, որ վնասվածքը ստացել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 43 տան բակում վիճաբանության հետեւանքով:
Մեկնած օպերատիվը խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23.50-ի սահմաններում, Հրայր Շ.-ն իրենց տան բակում տեսել է մի անծանոթ երիտասարդի, ով բարձրաձայն զրուցելիս է եղել հեռախոսով, մոտենալով նրան նկատողություն է արել. այդ ընթացքում վիճաբանություն է առաջացել իրենց միջեւ, քաշքշել են իրար եւ այդ անձը ձեռքով հարվածել է իր դեմքին, այնուհետեւ ինչ որ սուր առարկայով հարվածել է կրծքավանդակին:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ Վանաձորի վետերանների մասնակցությամբ բացատրական աշխատանքների շնորհիվ օգոստոսի 8-ին, ժամը 21.05-ին, ինքնակամ բաժին է ներկայացել 29-ամյա Գոռ Գ.-ն եւ հայտնել, որ օգոստոսի 7-ին, ժամը 23.50-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 43 հասցեի հետնամասում, վիճաբանության ժամանակ, ինքն է ձեռքով մեկ անգամ հարվածել է Հրայր Շ.-ի դեմքին, այնուհետեւ իր մոտ եղած ծալովի դանակով մեկ անգամ հարվածել է կրծքավանդակի հետնամասին՝ պատճառելով վնասվածք:
Հանցագործության գործիք դանակը վերցվել եւ ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է քննություն:




























