Թուրքիայի կառավարությունը մտադիր է թուրքական լիրայի անկման ֆոնին «նոր տնտեսական մոդել» ներկայացնել։ Երկրի ֆինանսների նախարարը նոր մոդելի մասին կհայտարարի վաղը՝ օգոստոսի 10-ին։

Տարվա սկզբից ի վեր լիրան անկում է ապրել՝ օգոստոսի 9-ին հասնելով ռեկորդային նվազագույնի՝ 5.43 դոլարի նկատմամբ։

Հայտարարությունը հետեւել է ամերիկացի պաստոր Էնդրյու Բրանսոնի ազատ արձակման հարցի շուրջ Վաշինգթոնում ամերիկացի եւ թուրք պաշտոնյաների միջեւ բարձր մակարդակով հանդիպմանը։ Հանդիպումն ավարտվել է այս հարցում առանց ակնհայտ փոփոխության։    

Նշենք, որ ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել թուրք պաշտոնյաների դեմ Անկարայի կողմից Բրանսոնին ազատ արձակելը մերժելուց հետո, որը մեղադրվում է լրտեսության եւ ահաբեկիչներին օգնելու մեջ:

Թուրքիան դեֆոլտի շեմին է ամերիկացի հոգեւորականին պատանդ պահելու պատճառով. ինչ է կատարվում իրականում

Վաշինգթոնը եւ Անկարան դեռ չեն կարողացել առաջընթացի հասնել քահանայի ազատ արձակման հարցում