Արմավիրի մարզում ավազակային հարձակման մեջ կասկածվող 26-ամյա երիտասարդն ինքնասպանության փորձ է արել:

Shamshyan.com-ի հաղորդմամբ,  ձերբակալվածների պահման վայրում 26-ամյա Հովհաննես Աֆրիկյանը պոկել է խցի ռադիոընդունիչի ալեհավաքը եւ դրանով կատարել ինքնավնասումներ, ապա այրել ներքնակն ու սավանը:

Ձերբակալվածը ստացել է աջ դաստակի շրջանի քերծվածքներ, աջ ուսային գոտու սալջարդ, կրծքավանդակի ձախ շրջանի քերծվածք եւ աջ վերին վերջույթի այրվածք: նա այրել է խցում եղած ներքնակն ու սավանը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: