Մեքսիկայի ռազմածովային ուժերի ստորաբաժանումները երկրի արեւելքում՝ Սինալոա նահանգում իրականացված գործողությունների ընթացքում չորեքշաբթի բռնագրավել են 10 տոննա սինթետիկ թմրանյութ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով տեղի Jornada պորտալը։

Պորտալի տվյալներով՝ հետախուզական տվյալների շնորհիվ ՌԾՈՒ ներկայացուցիչներին հայտնի է դարձել, որ Կուլյական քաղաքի շրջանում իրականացվելու է թմրանյութերի բեռնավորում եւ տեղափոխում։

Հայտնաբերված թմրանյութը պահպանվել է պարկերում ու տարաներում։ Gործողության ընթացքում բռնագրավվել է նաեւ 72 կիլոգրամ կոկաին։ Թմրանյութը ոչնչացվել է։ Գործողության ժամանակ ձերբակալվածների մասին չի հաղորդվել։