ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում ուսուցչուհին մեղադրվում էր այս տարվա գարնանը Վաշինգտոն այցի ժամանակ ութերորդ դասարանցու հետ սեռական հարաբերություն ունենալու համար: Այս մասին հաղորդում է The New York Post-ը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների հայտարարությունը:
26-ամյա Ժակլին Նիկոլ Մյուլերը ձերբակալվել էր օգոստոսի 20-ին: Սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն հիմա: Ոստիկանների խոսքով՝ մայիսի 9-ին ուսուցչուհին դասարանին տարել էր ԱՄՆ մայրաքաղաք: Գիշերը դպրոցականները ուսուցչուհու հետ միասին կանգ էին առել հյուրանոցում:
Դպրոցականը պատմել է, որ այս տարվա մարտին շփվել է ուսուցչուհու հետ Instagram-ում, եւ պարզվել էր, որ իրենք շատ ընդհանուր հետաքրքրություններ ունեն: Մեկ ամիս անց զույգը համբուրվել էր, հաղորդում է «Լենտա»-ն:
Իրավապահները պարզել են, որ Վաշինգտոն ժամանելուց հետո ուսուցչուհու ու դպրոցականի միջեւ երկու անգամ մտերմիկ հարաբերություններ են եղել: Նրանց կապի մասին հայտնի էր դարձել, երբ տղայի ծնողները կարդացել էին նրա հեռախոսային նամակագրությունը: Այդպես, Մյուլերն իր աշակերտին գրել էր. «Հուսամ, որ լավ ես քնել, իմ սեր: Կարոտում եմ քեզ»:
Երբ տեղի ունեցածի մասին իմացել էր դպրոցի ղեկավարությունը, ուսուցչուհուն անմիջապես հեռացրել էին աշխատանքից: Թե կալանավորման կոնկրետ ինչ ժամկետ է սպասվում ուսուցչուհուն, չի հաղորդվում:





























